Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի ավագ եղբայրը գաղտնի ներկա է գտնվել կիթառահար Էրիկ Քլեփթոնի լոնդոնյան համերգին։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
TBS ճապոնական հեռուստաալիքի օպերատորին իբր հաջողվել է գաղտնի նկարահանել 34-ամյա Կիմ Չեն Չհոլին համերգասրահի նախասրահում։ Հյուսիսկորեացի առաջնորդի եղբայրը համերգի էր եկել մի աղջկա հետ։
2006 և 2011թթ. Կիմ Չեն Չհոլն արդեն այցելել է հայտնի բրիտանացի երաժշտի համերգներին Գերմանիայում և Սինգապուրում։ Որոշ տեղեկություններով՝ նա նույնիսկ երաժշտին հրավիրել է մասնավոր համերգ ունենալ Փխենյանում։









































