Իշխանամետ աշխարհազորայինները տարհանել են Պալմիրա քաղաքի բնակիչներին, երբ ԴԱԻՇ-ի զինյալներին հաջողվել է ներթափանցել քաղաք, հայտնում է ria.ru-ն:
Գործակալության տվյալներով՝ հայտնի է դարձել Սիրիայի պետական հեռուստատեսության տարհանման մասին: Անցյալ շաբաթվա վերջին սկսվել են դաժան մարտեր Հոմսի համար, որտեղ գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհաին ժառանգություններից մեկը՝ հնադարյան Պալմիրայի ավերակները:
ՒՊ լայն տարածումը, որն արդեն գրավել է Սիրիայի և Իրաքի նշանակալի մասը, դարձել է համաշխարհային գլխավոր խնդիրներից մեկը: Այն ունի մոտ 30 հազար զինյալ, որի բջիջները ստեղծված են Լիբանանում, Յեմենում, Մերձավոր Արևելքի այլ երկրներում և Հյուսիսային Աֆրիկայում:
ԱՄՆ-ը ռազմական արշավ է մշակել ԻՊ-ի դեմ պայքարելու համար՝ կազմված 3 փուլից, հայտարարել է The New York Times-ը:
Առաջին փուլում նախատեսված են օդային հարվածներ ահաբեկիչների ուժերին, երկրորդ փուլում կմարզվեն և զինամթերքով կապահովվեն իրաքյան և քրդական զինված ուժերը, նաև հնարավոր է սունիների մասնակցությունը: Երրորդ փուլը ենթադրում է զինյալների զորքերի ոչնչացում Սիրիայում:
Ավելի հավանական է, որ դա կիրագործվի Օբամայի վարչակարգի հեռանալուց հետո:







































