Anty Gin-ը, ինչպես հուշում է անվանումը, բառացիորեն պատրաստված է կարմիր փայտի մրջյուններից: Բրիտանացի թորող Վիլ Լոուվը հավաքում է հազարավոր միջատների ու պատրաստում ջին Քամբրիջում՝ գրում է odditycentral.com-ը:
Այս տարօրինակ ըմպելիքը, որը աշխարհում առաջին ջինն է՝ պատրաստված միջատներից, էժան չէ. 70 սանտիլիտր շիշն արժե 200 ֆունտ ստերլինգ (313 դոլար) ու պարունակում է 62 մրջյուն:
Լոուվը իր գործը սկսել է 6 հազար մրջյունից՝ միջատներին թրմելով ուժեղ էթանոլի մեջ: Այնուհետև նա թորում է ստացված հեղուկը, ավելացնում գիհի, այրող եղինջ, այլ բույսերի մզվածքներ, որ ստանում է անտառից:
«Արդյունքը տպավորիչ է: Մարդկանց զարմացնում է, թե որքան լավ համ ունի այն»,- ասում է Լոուվը:
Նրա խոսքով՝ իր պատրաստածը շոկի մեջ է գցում ու զարմացնում մարդկանց:













































