Հայտնի հեռուստահաղորդավարուհի Էլեն Դեջեներեսը հայտնել է արդեն հաջորդ ամիս իր սեփական ED լայֆսթայլ բրենդի հավաքածուի թողարկման մասին՝ հայտնում է spletnik.ru-ն:
Դեջեներեսի խոսքով՝ ինքն ակտիվորեն մասնակցել է հագուստի և աքսեսուարների առաջին հավաքածուի ստեղծման աշխատանքներին:
«Ես որոշեցի խաղադրույք կատարել դասական ոճի ու էլեգանտության վրա»,- ասել է հաղորդավարուհին:
«Էսքիզների ստեղծման ժամանակ ես ուղղորդվել եմ սեփական ճաշակով: Ամենայն հավանականությամբ, Քիմ Քարդաշյանը կդառնա իմ մշտական հաճախորդը, թեև նա կարող է գնել մի քանի զգեստ ու կարճացնել դրանք»,- ասել է Էլենը ու հավելել, որ զգեստների ու կիսաշրջազգեստների մեծ մասը ունեն միջին երկարություն:











































