Ժամեր առաջ Հանրային Հեռուստաընկերության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է «Եվրատեսիլ 2015» երգի մրցույթին Հայաստանը ներկայացնող Genealogy խմբի Face the Shadow երգի պաշտոնական Remix-ը։ Երգի այս տարբերակի հեղինակներն են The Sunside խմբից Հայկ Մանուչարյանը, Deep Danny-ն (Մանուկ Մանուկյան) և DJ Dale-ը (Վարդան Բաբայան): Սաքսոֆոն` Մարատ Հակոբյան, միքս և մաստերինգ` Արման Ավետիսյան։ Պաշտոնական Remix-ը իր տեղն է գտել Genealogy Face the shadow սինգլի սկավառակում։











































