CalcioMercato-ի փոխանցմամբ` Թուրինի «Յուվենտուս»-ի 35-ամյա ֆուտբոլիստ Անդրեա Պիրլոն որոշել է Քաթարի առաջնություն տեղափոխվել: Նշվում է, որ «Ալ Սաադ» և «Ալ Ջաիշ» ակումբները պատրաստ են Պիրլոյին անձնական պայմանագրի շահավետ պայմաններ առաջարկել:
Ապրիլի վերջին Պիրլոն մերժել է «Ալ Ջաիշ»-ի առաջարկը: «Յուվենտուս»-ի հետ գործող պայմանագրի ժամկետն ավարտվելու է 2016 թվականին:
Նշվում է նաև, որ Անդրեան կարող է «Լիվերպուլ»-ի ֆուտբոլիստ դառնալ` փոխարինելով Սթիվեն Ջերարդին, ով առաջիկա ամռանը լքելու է անգլիական ակումբը:








































