«Մանչեսզթեր Յունայթեդ»-ը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ` նշելով, որ ՊՍՎ-ի հարձակվող Մեմֆիս Դեպայը հաջողությամբ բուժզննում է անցել ակումբում:
«Կարմիր սատանաներ»-ը պաշտոնապես կձևակերպեն 21-ամյա ֆուտբոլիստի տեղափոխություն ամառային տրանսֆերային պատուհանի բացումից հետո:
Հիշեցնենք` մայիսի սկզբին ՊՍՎ-ն Twitter-ի իր էջում հայտարարել է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ համաձայնության է հասել Դեպայի տեղափոխության հարցում: Հարձակվողը ՊՍՎ-ի պատմության 4-րդ ֆուտբոլիստն է, ով տեղափոխվում է «Յունայթեդ»:








































