Գերմանացի մարզիչ Յուրգեն Կլոպը, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից, Թուրքիա է ժամանել: Մասնագետի այցի նպատակը «Ֆեներբահչե»-ի հետ բանակցություններն են:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալ»-ը կամ «Մանչեսթեր Սիթի»-ն, բայց հավանական է, որ մասնագետը պայմանագիր ստորագրի թուրքական գրանդի հետ:
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում «Ֆեներբահչե»-ն զբաղեցնում է երկրորդ տեղը:






































