Մադրիդի «Ռեալ»-ի նախկին պաշտպան Մանոլո Սանչիսի կարծիքով` «արքայական ակումբ»-ը չունի իր խաղաոճն, ինչպես նաև կատալոնական «Բարսելոնա»-ն:
«Թիմերը պարտավոր չեն նման լինել մեկը մյուսին իրենց փիլիսոփայությամբ: Յուրաքանչյուր թիմ պետք է ճանաչվի իր խաղաոճով: Սակայն դա այն է, ինչ չունի «Ռեալ»-ը:
«Արքայական ակումբ»-ը չունի այն ձեռագիրը, որով կարելի է ճանաչել թիմը: Նույնը կասեմ «Բարսելոնա»-ի մասին»,- Marca-ն մեջբերում է Սանչիսի խոսքերը:
Հիշեցնենք` Իսպանիայի առաջնութայն ընթացիկ մրցաշրջանի ավարտից մեկ տուր առաջ «Բարսելոնա»-ն նվաճել է չեմպիոնի տիտղոսը: «Ռեալ»-ը երկրորդն է:









































