«Բանսանդեր» ակումբի երիտասարդական թիմի 13-ամյա հարձակվող Ալվարո Լոպեսը «Ռեալ»-ի և «Վալենսիա»-ի ուշադրության կենտրոնում է: Այդ մասին հայտնում է Tribal Football-ը:
Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը 66 գոլ է խփել 29 հանդիպումներում:
Տեղեկությունների համաձայն` «Վալենսիա»-ն արդեն ուղարկել է իր սկաուտներին`«Բանսանդեր»-ի հաջորդ հանդիպմանը հետևելու պատանի տաղանդի խաղին:








































