Մադրիդի «Ատլետիկո»-ն նոր պայմանագրեր կառաջարկի թիմի ֆուտբոլստներ Անտուան Գրիզմանին և Կոկեին:
The Guardian-ի տեղեկությունների համաձայն` մադրիդյան ակումբի ղեկավարներն արդեն պատրաստել են նոր պայմանագրեր թիմի երիտասարադ առաջատարների համար: Հատկանշանական է, որ էապես բարձրացվել է երկու ֆուտբոլիստների հրաժարագինը: Այն 120 մլն եվրո է կազմում յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար:
Հավելենք, որ Գրիզմանի և Կոկեի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական բազմաթիվ բարձրակարգ ակումբներ:








































