ԱՄՆ Ֆլորիդա նահանգում գնդակոծել են դպրոցական ավտոբուսը, ինչի հետևանքով վիրավորվել են երկու աղջիկներ: Այս մասին հաղորդում է Assocoaited Press-ը:
Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը՝ նահանգի Ջեքսոնվիլ քաղաքից արևմուտք: Երկու տուժած աշակերտուհիներին հիվանդանոց են հասցրել: Ջեքսոնվիլի շերիֆի վարչությունում վստահեցրել են, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Երեք դպրոցներից դպրոցականներին տեղափոխող ավտոբուսի վրա կրակ են բացել 2 անհայտ անձինք: Դեռևս հայտնի չէ՝ նրանք դեռահասնե՞ր էին, թե՞ մեծահասակներ: Ոստիկանությունը սկսել է նրանց հետախուզումը:











































