Մայիսի 15-ին նշվում է Կլիմայի միջազգային օրը: Այս ոչ պաշտոնական բնապահպանական տոնի սահմանումը դարձել է օդերևութաբանների կոչի պատասխանը՝ կլիման պաշտպանել որպես կարևոր ռեսուրս, որն ազդում է ներկա և ապագա սերունդների բարեկեցության վրա։ Այս մասին գրում է Calend-ը:
Կլիմայի պահպանությունը մարդկության առջև ծառացած գլոբալ խնդիրներից մեկն է: Գլոբալ տաքացումը, մթնոլորտային շերտում օզոնի բարձր պարունակությոնը, բնական աղետները, եղանակային պայմանների փոփոխությունները հանգեցնում են Երկիր մոլորակի կլիմայի վատթարացման և որպես հետևանք՝ բացասաբար ազդում մարդկանց արդյունաբերական, կենսական և ունեցվածքի անվտանգության վրա:
Ժամանակակից գիտությունները չեն կարող ասել՝ որքան արագ կլինի կլիմայի աղետալի փոփոխությունը Երկրի հետագա տաքացման դեպքում: Սակայն օդերևութաբանների և բնապահպանների կարծիքով՝ մարդկությունն ի վիճակի է հետաձգել այն: