Apple-ը հետաքրքրված է բջջային սարքերի կանադական արտադրող BlackBerry-ով։ Այս մասին հայտնում է Yahoo! Finance-ը՝ հղում անելով Zacks Equity Research վերլուծական ընկերությանը։
Apple-ն առաջին հերթին ցանկանում է ձեռք բերել 11 հազար արտոնագրերի պորտֆելը։ Այդ արտոնագրերը վերաբերում են կորպորատիվ անվտանգության, տվյալների ու անլար տեխնոլոգիաների պաշտպանության ոլորտին։
Երկու ընկերությունների ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանում շշուկները։
BlackBerry-ի հնարավոր գնման մասին տեղեկությունների հայտնվելուց հետո ամերիկյան ընկերության բաժնետոմսերը գրանցել են 6 տոկոսի աճ, իսկ կանադական ընկերության բաժնետոմսերի արժեքն ընկել է 2.5 տոկոսով։







































