«Զինվորները սիրում են խոզի, հավի տապակած միսը, բրնձով փլավ, ցորենաձավարը չեն սիրում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց հյուսիսային հատվածում տեղակայված զորամասերից մեկի խոհարար Ալիսա Թումոյանը՝ հավելելով, որ յուրաքանչյուր զինվորի բաժինը 114 գրամ է, որից 64 գրամը՝ միսը, իսկ 50 գրամը՝ սոուսը:
Տիկին Ալիսան ասաց, որ զինվորների համար հաճույքով է պատրաստում, ամենայն պատասխանատվությամբ , փորձում է ուտեստներն այնպես համեմել, որ յուրաքանչյուր զինվորի սրտով լինի: «Պատրաստում եմ այնպես, ինչպես իմ տղայի համար: Ես էլ սպայի մայր եմ, տղաս ծառայում է Ղարաբաղում»,- ասաց տիկին Ալիսան:
Մանրամասները՝ տեսանյութում: