Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Արտուրո Վիդալը նշել է, թե ինչ ակնկալիքներ ունի Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի Մադրիդի «Ռեալ»-ի դեմ պատասխան խաղից: Չիլիացի ֆուտբոլիստը, մասնավորապես, ընդգծել է, որ իր թիմակիցները պետք է հանգստություն պահպանենք:
«Երազանքս կիրականանա, եթե «Յուվենտուս»-ը Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակչի ուղեգիր նվաճի: Մեր թիմը մոտ է դրան: «Յուվենտուս»-ը հզոր է, և մենք ցանկանում ենք հաղթահարել կիսաեզրափակչի արգելքը: «Ռեալ»-ի դեմ խաղալ «Սանտիագո Բերնաբեո»-ում շատ դժվար է: Մենք, պարզապես, պետք է հանգստություն պահպանենք: Ամեն ինչ կտայի, այդ խաղում գոլ խփելու համար»,- Sportmediaset-ը մեջբերում է Վիդալի խոսքերը:
Հիշեցնենք` առաջին խաղում թուրինյան ակումբը սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության է հասել «Ռեալ»-ի նկատմամբ: Պատասխան հանդիպումը կայանալու է այսօր` մայիսի 13-ին:







































