Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Բարսելոնա»-ից կրած պարտությունից հետո (0:3, 3:2) Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան նշել է «կապտանռնագույններ»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի խաղը:
Հիշեցնենք` առաջին դիմակայության ժամանակ արգենտինացի ֆուտբոլիստը դուբլ է ձևակերպել և գոլային փոխանցում է կատարել:
«Մեսսին անկրկնելի խաղ է ցուցադրում: Լիոնելը վերգտել է իր խաղն ու ամենաբարձր մակարդակի վրա է: Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է, և ես կարող եմ համեմատել նրան Պելեի հետ»,- Sportsmole-ը մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը:







































