Հոլիվուդյան դերասան Ժան-Կլոդ Վան Դամը Соnan շոուի երեկոյան եթերում կատարել է «Քիքբռնցքամարտիկը» ֆիլմից իր հերոսի պարը: Եթերի տեսագրությունը հրապարակվել է YouTube-ում:
Հաղորդավար Քոնան О’Բրայանը խոստովանել է, որ «Քիքբռնցքամարտիկը» իր սիրելի ֆիլմերից մեկն է և հյուրին խնդրել է կրկնել պարի տեսարանը: «Ես դեռ հիշում եմ շարժումները»,- նշել է դերասանը, որից հետո դուրս է եկել ստուդիայի հարթակ և կրկնել պարի հիմնական շարժումները, բացի շպագատից:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ դերասանը կխաղա «Քիքբռնցքամարտիկի» ռիմեյքում, որը պետք է էկրաններին թողարկվի մինչև 2015 թ. ավարտը: Նոր ֆիլմում նա կխաղա վարպետ Չոուի ուսուցչի դերը:










































