«Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը մեկնաբանել է Պրիմերայի 36-րդ տուրի «Ռեալ Սոսյեդադ»-ի դեմ հանդիպման ընթացքը: Կատալոնացիները 2:0 հաշվով հաղթել են սեփական հարկի տակ:
«Մենք հիանալի հանդիպում անցկացրինք: Ամեն ինչ ճիշտ էինք անում, որպեսզի գոլ խփենք: «Ռեալ Սոսյեդադ»-ը հիանալի թիմ է: Մենք գիտեինք, որ շատ դժվար է լինելու»,- Football Espana-ն մեջբերում է Նեյմարի խոսքերը:
Հիշեցնենք` ֆուտբոլիստը 50-ի է հասցրել «Բարսելոնա»-ի կազմում խփած գոլերի քանակը:












































