«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը «Չելսի»-ն վերջին 10 տարիների ամենահաջող ակումբն է համարում Անգլիայում:
«Ինձ չի զարմացնում «Չելսի»-ի հաջողությունն ընթացիկ մրցաշրջանում: Եթե հետևեք «արիստոկրատներ»-ի վերջին 10 տարիների ելույթներին, ապա կտեսնենք, որ այն ամենահաջող ակումբն է Անգլիայում: Մեր թիմն այժմ այլ փուլում է, իսկ «Չելսի»-ն պահպանում է իր դիրքերն արդեն 10 տարի»,- Sportsmole-ը մեջբերում է Ռոջերսի խոսքերը:
Հիշեցնենք` վերջին 10 տարիների ընթացքում «Չելսի»-ն 4 անգամ նվաճել է Անգլիայի գավաթը, երեք անգամ` Անգլիայի լիգայի գավաթը, մեկական անգամ դարձել Չեմպիոնների լիգայի ու Եվրոպայի լիգայի գավաթակիր: Ընթացիկ մրցաշրջանի ավարտից 3 տուր առաջ «արիստոկրատներ»-ն ապահովել են Անգլիայի չեմպիոնի տիտղոսը:











































