Կոլումբիայի հավաքականի հարձակվող Ռադամել Ֆալկաոն կարող է կարիերան շարունակել «Միլան»-ում:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը, որտեղ այժմ հանդես է գալիս Ֆալկաոն, դժգոհ է նրա գործողություններից: Անգլիայի պրեմիեր լիգայի 24 հանդիպումներում հարձակվողն ընդամենը 4 գոլ է հեղինակել: Այժմ Ֆալկաոյի ծառայություններով հետաքրքրված է «Միլան»-ը:
Հիշեցնենք` ֆուտբոլիստի իրավունքները պատկանում են «Մոնակո»-ին, իսկ «կարմիր սատանաներ»-ի կազմում նա ընթացիկ մրցաշրջանում հանդես է գալիս վարձավճարով:






































