Նոր աշխատատեղերի ստեղծմամբ պայմանավորված` Մեծ Բրիտանիայում հունվարին գրեթե կրկնակի կրճատվել է գործազրկության համար նպաստ ստացողների թիվը: Դա ցույց է տալիս տնտեսության դանդաղ վերականգնման պայմաններում աշխատաշուկայի կայունությունը:
Ըստ բրիտանական ազգային վիճակագրական ծառայության` դեկտեմբերի համեմատությամբ գործազուրկների թիվը 12,5 հազար մարդով կրճատվել է` հասնելով 1,54 մլն-ի: Փորձագետները կանխատեսել էին 5,5 հազար: Չորրորդ եռամսյակում գործազուրկների թիվը կրճատվել էր 14 հազար մարդով: Զբաղվածությունը մեծացել էր 154 հազարով:
Տնտեսագետ Սամուել Թոմսը հայտարարել է, որ այդ ցուցանիշները լուսավոր կետ են մնացած մյուս տվյալների կողքին: Հետագայում զբաղվածության թիվը կմեծանա: Այդ միտումը կպահպանվի առաջիկա մի քանի ամիսներին, սակայն ավելի հեռավոր ապագայի համար նման միտում չի ակնկալվում:
2012 թ. 4-րդ եռամսյակում զբաղվածություն ունեցող մարդկանց թիվը հասել է 29,7 մլն-ի:
Գործազրկությունը հունվարին կազմել է 7,8 %: Գործազրկության աճ է գրանցվել երիտասարդների շրջանում:
Եվրահանձնաժողովի կանխատեսումներով` Մեծ Բրիտանիայում 2013 թ. գործազրկությունը կկազմի 8 %, իսկ 2014 թ. կնվազի` հասնելով 7,8 %-ի: