«Մանչեսթեր Սիթի»-ն շարունակում է նոր գլխավոր մարզիչ փնտրել: Daily Mail-ի փոխանցմամբ` «քաղաքայիններ»-ի ղեկավարների նշանառության տակ է Լուիս Էնրիկեն:
Իսպանացի մասնագետը նախորդ ամռանը գլխավորել է կատալոնական «Բարսելոնա»-ն, որի գլխավորությամբ թիմն Իսպանիայի առաջնության առաջատարն է, Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի ուղեգիր է նվաճել և դուրս է եկել Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ:
«Մանչեսթեր Սիթի»-ն կարող է հրաժարվել թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինիի ծառայություններից: Նրան կարող են փոխարինել Յուրգեն Կլոպը, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է Դորտմունդի «Բորուսիա»-ից, ինչպես նաև «Ռեալ»-ի և «Բավարիա»-ի գլխավոր մարզիչները` Կարլո Անչելոտին և Խոսեպ Գվարդիոլան:






































