Այս տարվա հունվարի 1-ից մայիսի 7-ը Միջերկրական ծովում 1829 ներգաղթյալ է զոհվել Եվրոպա հասնելու ճանապարհին։ Նման տվյալներ է հրապարակել Միգրացիոն հարցերով միջազգային կազմակերպությունը։
Անցած տարի նույն ժամանակահատվածում զոհվել է 207 ներգաղթյալ։ Կազմակերպությունը ծովում ողբերգությունների լայնածավալ միջազգային հետաքննության կոչ է անում։
Կազմակերպության ներկայացուցչի խոսքով՝ տարեսկզբից Իտալիա են ժամանել 34570 ներգաղթյալներ։ Նրանք հիմնականում Էրիթրեայից են (5388 մարդ), Սոմալիից (3717), Նիգերիայից (2789), Գամբայից (2099) և Սիրիայից (2091)։







































