Մադրիդի «Ռեալ»-ի երկրպագուները, տեսնելով թիմի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուին, սկսել են վանկարկել կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսիի անունը:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ռոնալդուն թիմի հերթական մարզումից շարժվում էր դեպի տուն: Պորտուգալացին կանգնեցրել է մեքենան, որպեսզի ստորագրություն բաժանի երկրպագուներին, բայց նրանք սկսել են վանկարկել:
Մեսսին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում փայլուն է խաղացել «Բավարիա»-ի դեմ՝ դառնալով դուբլի ու գոլային փոխանցման հեղինակ (3:0):
Ռոնալդուն գոլի հեղինակ է դարձել Թուրինի «Յուվենտուս»-ի հետ արտագնա խաղում, իսկ «Ռեալ»-ը պարտվել է 2:1 հաշվով: Պատասխան խաղը կայանալու է մայիսի 13-ին:









































