Բրիտանական Բերքշիր կոմսության Սլաու քաղաքում մոտ 3000 ապօրինի ներգաղթյալներ կան, որոնք բնակություն են հաստատել տարրական կենսապայմաններից զուրկ ավտոտնակներում ու ցախատներում: Քաղաքային խորհուրդը նրանց դեմ պայքար է սկսել: Այդ հարցում իշխանություններին կօգնեն երկնքից ֆիքսված պատկերները, որոնցում գույներով կընդգծվեն ներգաղթյալների բնակության վայրերը: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Խորհուրդը կարծում է, որ ընտանիքները բնակվում են անապահով վայրերում, որտեղ չկան ջեռուցում և հոսող ջուր: Ըստ կացարաններից եկող ջերմության՝ թերմալ լուսանկարչական խցիկները կկազմեն պատկերներ:
Քաղաքն առաջինն է աշխարհում, որը անօրինական ներգաղթյալների հայտնաբերման նպատակով օգտվում է օդանավին ամրացված տեսախցիկներից: