Երեկ Ֆլորիդայի ռեզիդենտ Ջեֆ Վոթերսը ձերբակալվել է առօրյա գործերի ընթացքում, հայտնում է The Hollywood Gossip պարբերականը: Նրա պլանը պարզ էր:
Նա վերցրել է իր սովորական աքսեսուարները (թմրադեղ, նինջայի աստղեր) և գնացել բանկ՝ ստանալու 368 միլիարդ դոլար, որպեսզի վերջապես կառուցի իր երազանքների ստորջրյա աշխարհի ամենամեծ իտալական ռեստորանը: Ցավոք սրտի, ոստիկանությունը այլ պլաններ է ունեցել Վոթերսի նկատմամբ:
Գուցե գումարի աբսուրդային չափի պատճառով կամ քանի որ բացահայտորեն երևացել է, որ նա գտնվում է թմրադեղերի ազդեցության տակ, բանկի աշխատողները կասկածել են գործարքի առնչությամբ և զանգել ոստիկանություն: Դրանից հետո ոստիկանները ձերբակալել են նրան, իսկ ունեցվածքը՝ բռնագրավել:
«Դա միշտ եղել է իմ երազանքը՝ բացել ամենալավ իտալական ռեստորանը Երկիր մոլորակի վրա»,- ասել է Վոթերսը ոստիկանությանը: «Ես պլանավորել էի ռեստորանը կառուցել 80 միլիոն քառակուսի ոտնաչափ տարածքում, որը կկարողանա միաժամանակ կերակրել 30 միլիոն մարդու: Գումարած՝ այն պետք է լինի ստորջրյա, որպեսզի մարդիկ կարողանան ուտելու ընթացքում դիտել շնաձկներին: Բայց բանկը ինձ չտվեց իմ պարտքը»,- ասելէ նա:
Վոթերսն ասում է, որ նա դատարկ չեկը գնել է մի անտուն մարդուց, որը հավաստիացրել է, որ նա կարող է այնտեղ գրել ցանկացած թիվ:






































