Մյունխենի «Բավարիա»-ի դեմ խաղից հետո «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան նշել է թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի գերազանց խաղը:
«Փորձում էինք վերահսկել գնդակը, բայց գիտեինք, որ «Բավարիա»-ն նույնն է անելու: Խաղի ելքը վճռեցին Մեսսիի հիանալի գործողությունները: Այն, ինչ նա անում է, մյուսները չեն կարող անել: Մեր բախտը բերել է, որ Մեսսին մեր թիմում է: Հերթական անգամ խոնարհվում եմ Լեոյի առջև: Նա շարունակում է ուրախացնել մեզ:
Գիտենք, թե ինչ է ֆուտբոլը: Սա Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչն է: Մեր մրցակիցը «Բավարիա»-ն է: Դեռ ոչինչ որոշված չէ: Առջևում պատասխան հանդիպումն է: Պետք է նույն կերպ շարունակենք»,- «Բարսելոնա»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Ինյեստայի խոսքերը:








































