Գերմանիայի հյուսիսային շրջաններին 1 օրում հարվածել է 4 տոռնադո։ Վնասվել են մի քանի տասնյակ շինություններ, ավտոմեքենաներ։ Կան շուրջ 30 տուժածներ։ Հաղորդվում է Համբուրգում 1 մարդու մահվան մասին։
Բյութցով քաղաքում քամու ուժգնությունը հասել է 120 կմ/ժամի։ Քաղաքապետի խոսքով՝ քաղաքում չվնասված ոչ մի մեքենա չի մնացել։ Պոկվել են շենքերի տանիքները, կոտրվել հարյուրավոր ծառեր։
Բյութցովի քաղաքապետի խոսքով՝ վնասը կազմում է մի քանի մլն եվրո։
Որոշ ժամանակով խափանվել է երկաթուղային հաղորդակցությունը Համբուրգի և Լյուբեկի միջև։














































