Իռլանդիայի վարչապետ Էնդա Քեննին խոստացել է փոխհատուցում վճարել մենաստանների «ստրկուհիներին», որտեղ նրանք կրել են մարմնական պատիժներ և կատարել բռնի աշխատանք՝ հաղորդում է CBS News-ը:
Քեննին նաև ներողություն է խնդրել այդ հարցում պետության տասնյակ տարիների մասնակցության համար: Փետրվարի սկզբին երկրում հրապարակվել է պաշտոնական զեկույց, որտեղ բացահայտվել է, որ կառավարությունն ու ոստիկանությունը պատասխանատվություն են կրում կանանց այդ վայրեր աշխատանքի ուղարկելու համար:
Այդ մենաստանները սկզբնապես «ընկած կանանց» օգնելու նպատակ են ունեցել, այդ պատճառով այնտեղ ուղարկել են բոլոր չամուսնացած մայրերին: Նրանց ստիպել են լվացք անել, կարել, հետևել խիստ օրակարգին: Նրանց հարկադրել են չխոսել, իսկ կարգուկանոնին հետևող վանականները իրավունք են ունեցել նրանց նկատմամբ դաժան պատժամիջոցներ կիրառել: