Ռումինիայի խորհրդարանի Ազգային-լիբերալ կուսակցության պատգամավորները հանդես են եկել պետական դրոշը փոխելու օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով դրոշի կենտրոնում հավելել պետական զինանշանը և արքայական թագը։ Այս մասին հաղորդում է «Ուկրինֆորմ»-ը:
Օրինագիծը հավանության է արժանացել խորհրդարանի իրավաբանական հանձնաժողովի կողմից:
«Քանի որ ներկայումս անցկացվում են Սահմանադրության փոփոխության շուրջ համազգային քննարկումներ, մենք առաջարկում ենք փոխել երկրի պետական դրոշը՝ դեղին ֆոնին հավելելով պետական զինանշանը և արքայական թագը»,- ասել է պատգամավոր Գրիգորե Կրեչունեսկուն:
Պատգամավորները դրոշի փոփոխության իրենց գաղափարը փաստարկում են նրանով, որ դրոշը, զինանշանն ու թագը խորհրդանշում են ռումինացի ժողովրդի պատմության բոլոր փուլերը:









































