Աճուրդում կվաճառվի երրորդ ռեյխի վերջին կարգադրությունը: Այս մասին գրում է The Telegraph-ը:
Ծովակալ Դյոնիցն իր հրամանատարներին գրել է ռազմական գործողությունների դաշտից մայիսի 8-ին՝ ժամը 10:40-ին, որ պատերազմն ավարտվել է, և որ պատերազմական գործողությունները պետք է դադարեցվեն:
«Կարգադրությունն ուժի մեջ է մտնում անհապաղ: Ոչ մի նավ կամ ինքնաթիռ չպետք է ջրասույզ արվի կամ ոչնչացվի, ռազմական ոչ մի տեխնիկա չպետք է վնասվի»,- գրել է նա` նախազգուշացնելով, որ կարգազանցները խորհրդային զորքերի կողմից պատժիչ միջոցների կենթարկվեն:
Նացիստները ոչնչացրել են թղթե գրառումները: Պահպանվել է այդ պատմական փաստաթղթի միայն մեկ կրկնօրինակը: Այն կվաճառվի 27 500 եվրոյով:










































