Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ն սկսել է բանակցել Բրազիլիայի ազգային հավաքականի և «Սանթոս»-ի 21-ամյա հարձակվող Նեյմարի հետ:
Daily Mail-ի տեղեկությունների համաձայն` ակումբի գործակալները հանդիպել են ֆուտբոլիստի ներկայացուցիչներին և նրա ընտանիքի անդամներին փետրվարի 6-ին կայացած Անգլիա-Բրազիլիա ընկերական հանդիպման ժամանակ:
Չնայած շրջանառվող լուրերին, թե «Սանթոս»-ն արդեն 10 մլն եվրո է ստացել «Բարսելոնա»-ից, «քաղաքայիններ»-ը որոշել են միջամտել և ավելի մեծ գումար առաջարկել ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց, ում իրավունքներն ակումբում գնահատվում են 55 մլն ֆունտ:








































