Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին օրենք է ստորագրել, որը նրան տալիս է լիազորություն վավերացնելու համատեղ լեհական-ուկրաինա-լիտվական բրիգադի ձևավորման մասին համաձայնագիրը, այսպես կոչված LitPolUkrBrig-ը:
Այս մասին ասվում է Լեհաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, հայտնում է «Ռոսբալտը»:
Օրենքն ուժի մեջ կմտնի դրա մասին հայտարարելուց 2 շաբաթ անց: Հենց այդ ժամանակ էլ Կոմորովսկին կկարողանա անձամբ վավերացնել համաձայնագիրը:
Լեհաստանի պաշտպանության նախարար Տոմաշ Սեմոնյակը դեռ փետրվարին էր հույս հայտնել, որ բրիգադն աշնանը համատեղ զորավարժություններ կանցկացնի:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն փետրվարի վերջին հավանություն էր արժանացրել LitPolUkrBrig-ի ստեղծումը, իսկ Լիտվան վավերացրել էր ռազմական բրիգադի մասին պայմանագիրը դեռ մարտի վերջին:









































