Թայվանցի արդյունաբերական դիզայներ Շին Կուն բնակելի շենքի նախագիծ է մտահղացել, որը կոչել է «Շրջվեք դեպի ապագա»: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Արդյունքը 27-հարկանի պտտվող բնակելի շենքն է: Բնակարաններից ամեն մեկն ունի հսկայական պատուհան, որից 360 աստիճանի համայնապատկեր է բացվում:
Նախագծողի խոսքով՝ տեղաշարժվելուց առաջ յուրաքանչյուր բնակարանի դռներն ավտոմատ փակվում են, գազի, էլեկտրաէներգիայի ու ջրի խողովակներն անջատվում են:




https://youtu.be/goGum_hHpOA







































