Sony Mobile-ը թողարկել է բեռնման հավաքածու Xperia T2 Ultra, Xperia T3, Xperia M2 և Xperia E սմարթֆոնների համար, որը կհեշտացնի դրանց վրա Android-ի այլընտրանքային տարբերակների տեղադրումը, ինչպիսիք են CyanogenMod-ը և այլ օպերացիոն համակարգեր՝ Firefox OS-ն ու Ubuntu Touch-ը։ Այս մասին հայտնում է Engadget-ը:
Հատուկ օպերացիոն համակարգը թողարկվել է Open Devices-ի նախաձեռնության շրջանակում:
Sony Xperia Z շարքի ֆլագմանային սմարթֆոնների վրա նոր բեռնումը առայժմ չի կարելի տեղադրել:








































