Ամերիկյան Reader’s Digest ամսագրի հրատարակիչ RDA Holding ընկերությունը իր սնանկությունը ճանաչելու հայց է ներկայացրել:
Bloomberg-ի տեղեկատվության համաձայն՝ այս կերպ ընկերությունը կարող է կրճատել ունեցած պարտքը, որն արդեն հասել է շուրջ 500 միլիոն դոլարի և կենտրոնանալ իր հյուսիսամերիկյան բիզնեսի վրա:
RDA-ն նախատեսում է փոխել իր պարտքային արժեթղթերը վերակազմավորման շնորհիվ: Այս հարցում ընկերությանն աջակցում է Wells Fargo բանկը: Ակնկալվում է, որ գործարքի ավարտից հետո ընկերության պարտքը կկազմի 100 միլիոն դոլար:
Reader’s Digest-ը հիմնվել է 1922թ.: Ընկերության սնանկության պատճառն այն է, որ ժամանակակից սպառողները նախընտրությունը տալիս են էլեկտրոնային կայքերին:











































