Ֆրանսիայի Նանտ քաղաքի բնակիչը, որը պահանջում էր որդու հետ հանդիպում, համաձայնել է իջնել վերամբարձ կռունկի վրայից:
Ինչպես հաղորդում է Vesti-ն, տղամարդը չորս օր անցկացրել է 40 մ բարձրության վրա: Նա վերամբարձ կռունկի վրա բարձրացել էր՝ իր խնդրի վրա ուշադրություն հրավիրելու նպատակով:
Երկու տարի առաջ դատարանը 42-ամյա Սերժ Շարնեին արգելել էր հանդիպել որդու հետ: Նման որոշում կայացվել էր այն բանից հետո, երբ ֆրանսիացուն մեղադրել էին սեփական երեխային առևանգելու մեջ:
Նա կռունկի վրա փակցրել էր հսկայական ցուցանակ՝ «Բենուան երկու տարի է՝ առանց հոր է» գրությամբ: Ցուցարարը հրաժարվել էր ջրից, սնունդից և դեղորայքից:
Տղամարդը համաձայնել է ցած իջնել այն բանից հետո, երբ միջամտել են իշխանությունները:
Ֆրանսիայի արդարադատության նախարարը հատուկ խորհրդակցություն է անցկացրել հայրերի իրավունքների խնդիրների վերաբերյալ, սակայն դեռևս հատնի չէ կփոխվի՞ արդյոք դատարանի որոշումը Սերժ Շարնեի դեպքում, թե՝ ոչ: