Մոսկվայի «Սպարտակ»-ի տնօրենների խորհրդի անդամ Ջևան Չելոյանցը հայտարարել է, որ «Զենիթ»-ի դեմ խաղում «Սպարտակ»-ի ֆուտբոլիստները ջանք չէին խնայում և արժանի էին հաղթանակի: Չելոյանցը նշել է նաև, որ մոսկովյան ակումբի հայ ֆուտբոլիստների հետ կապված խնդիրներ չկան:
««Սպարտակ»-ը պետք է հաղթեր: Տղաներն, իսկապես, ջանք չէին խնայում և բաց թողեցին հաղթանակը վերջին պահին:
Ինչ վերաբերում է ակումբի հայ ֆուտբոլիստներին` Յուրա Մովսիսյանին և Արաս Օզբիլիսին, ապա նրանց հետ կապված խնդիրներ չկան»,- «Р-Спорт»-ը մեջբերում է Չելոյանցի խոսքերը:
Հիշեցնենք, որ Օզբիլիսը քննադատել էր «Սպարտակ»-ի գլխավոր մարզիչ Մուրատ Յակինին: Ավելի ուշ հայ ֆուտբոլիստը հայտարարել էր, որ իր խոսքը աղավաղվել է: Առանց թույլտվության հարցազրույց տալու համար Արասը տուգանվել է: Մովսիսյանն իր հերթին հայտարարել է, որ Վալերի Կարպինի օրոք «Սպարտակ»-ն ավելի դիտարժան խաղ էր ցուցադրում։ Մովսիսյանին նույնպես արգելել են հաղորդակցվել լրագրողների հետ:








































