Դոնեցկի «Մետալուրգ»-ի մարզական տնօրեն Վարդան Իսրայելյանը մեկնաբանել է ԱՊՀ-ի առաջնություն ստեղծելու մասին տեղեկատվությունը:
«Մենք չմեկնեցինք Մոսկվա, քանի որ ուկրաինական ակումբները դեռևս չեն քննարկել այդ գաղափարը, մանավանդ՝ առաջնության անցկացման ձևը դեռևս հայտնի չէ: Եթե այդ գաղափարն իրականություն դառնա, ապա «Մետալուրգ»-ը պետք է լինի Բարձրագույն լիգայում:
Ոչինչ հայտնի չէ նաև պարգևավճարների մասին: Կցանկանայինք տեղեկանալ մանրամասներին: Կարելի՞ է արդյոք նման եկամուտ ստանալ: Խնդիրն այն է, թե ինչպես կկազմակերպվի առաջնությունը: Եթե ամեն ինչ ճիշտ արվի, մեծ եկամուտ կարելի է ստանալ»,- ասել է Իսրայելյանը:







































