11 մարդ ձերբակալված է, 2 ոստիկան՝ վիրավոր, իսկ 4 ծառայողական ավտոմեքենա՝ ջարդոտված Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում հակակառավարական ցույցերի ընթացքում,- հաղորդում է Բուլղարիայի ՆԳՆ-ն:
Ցույցին մասնակցում էր մի քանի հազար մարդ: Քաղաքացիները խորհրդարանի շենքի մոտ պահանջում էին կառավարության հրաժարականը: Հատուկենտ խուլիգաններ սկսել են քարեր և շշեր նետել շենքը հսկող ոստիկանների ուղղությամբ: Ի պատասխան՝ ոստիկանները ուժ են կիրառել և ցրել ցուցարարներին: