Ալմաստների «պատկառելի քանակություն» է առևանգվել Բելգիայի մայրաքաղաքի օդանավակակայանում երկուշաբթի երեկոյան ԱՄՆ տրանսպորտային Brink’s ընկերության զրահապատ բեռնատարի վրա հարձակման ժամանակ՝ թանկարժեք քարերը ինքնաթիռ տեղափոխելիս: Այս մասին հաղորդում է Բրյուսելում հրատարակվող De Morgen թերթը:
Ըստ տվյալների՝ ժամը 19:47-ին մոտ 8 զինված մարդիկ մտել են Բրյուսելի միջազգային օդանավակայանի թռիչքուղի և մոտեցել Swiss ավիաընկերության ինքնաթիռին, որով իրականացվում էր թանկարժեք քարերի տեղափոխումը Ցյուրիխ: Brink’s-ի աշխատակիցներն այդ ժամանակ ալմաստներով լի արկղերը տեղափոխում էին ինքնաթիռ:
«Կրակոցներ չեն եղել, և ոչ ոք չի տուժել: Այդ ամենը տևել է մի քանի րոպե, որից հետո ավազակները լքել են տարածքը»,- մեջբերում է պարբերականը օդանավակայանի ներկայացուցչի խոսքերը: Բացի այդ, այս միջադեպը չի ազդել օդանավակայանի աշխատանքի վրա: Ոչ մի թռիչք, բացի Բրյուսել-Ցյուրիխ թռիչքից, չի հետաձգվել: