Խաղաղ կյանքն Ուկրաինայում այն ժամանակ կվերականգնվի, երբ երկիրն իրեն վերադարձնի Ղրիմը և Դոնբասը: Այս մասին STB հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
«Դա որքա՞ն ժամանակ կպահանջի: Այնքան, որքան պետք է»,- ասել է Ուկրաինայի նախագահը:
Այդ հարցում, նրա խոսքով, փոխզիջումներ չեն կարող լինել:
Պորոշենկոն օպտիմալ սցենար է համարում ռազմական գործողությունների դադարեցումը և խաղաղ ճանապարհով Դոնեցկի և Լուգանսկի մարզերի բոլոր տարածքներն Ուկրաինայի վերահսկողության տակ վերադարձնելը:
«Դրա համար մենք արդեն երեկ եռակողմ աշխատանքային խմբի նիստում հրապարակավ առաջարկել ենք Ուկրաինայի և ԵԱՀԿ-ի համատեղ կոչը Ռուսաստանի Դաշնությանը՝ տեխնիկայի հեռացման վերաբերյալ մի շարք առաջարկներով»,- ասել է Պորոշենկոն:










































