99-ամյա ամերիկացի միլիարդատեր Դևիդ Ռոքֆելլերը 6-րդ անգամ բարեհաջող ենթարկվել է սրտի փոխպատվաստման վիրահատության։ Այս մասին հայտնում է World News Daily Report-ը։
99-ամյա միլիարդատիրոջ վիրահատությունը տևել է 6 ժամ։ Վիրաբուժական միջամտությունն իրականացվել է Նյու Յորքում՝ գործարարի կալվածքում։
Առաջին անգամ Ռոքֆելլերը նման վիրահատության էր ենթարկվել 1976 թվականին՝ ավտովթարից հետո։ Կյանքի նկատմամբ սերն է նրա երկարակեցության գաղտնիքը։
«Ես շատ գումար եմ աշխատել իմ կյանքում, սակայն դրանց մեծ մասը ես բաժանել եմ։ Իմաստ չունի ստանալ, եթե չես կարող կիսվել»,- ասել է բարերարը։
Նա կատակել է՝ ասելով, թե մտադիր է մինչև 200 տարի ապրել։











































