Ամերիկյան իրավապահ մարմինները բացահայտել են 20 մլն դոլարի հարկային խարդավանքը,- երկուշաբթի հայտարարել է հարկային տեսուչ Ռոնալդ Մախենը:
Խարդավանքներով զբաղվել է մայրաքաղաքի 42-ամյա բնակիչ Քեյվին Բրաունը: Նա իրեն մեղավոր է ճանաչել հանցախմբի ստեղծման համար, որը խարդավանքներ է իրականացրել կեղծ հարկային դեկլարացիաների միջոցով:
Ըստ իրավապահ մարմինների տվյալների՝ Բրաունը հանցախումբը կազմակերպել էր դեռ 2006 թ., ընդհանուր առմամբ, ավելի քան 100 մարդ, որոնց մի մասը պետական նպաստներ է ստացել:
Նրա համախոհների թվում եղել են ցածր օղակի բանկային աշխատողներ: Ընդհանուր ուժերով նրանք ուղարկել են ավելի քան 7 հազ. կեղծ հարկային դեկլարացիաներ:
Հետաքննությունը շարունակվում է: Բրաունին սպառնում է 14 տարվա բանտարկություն,- հաղորդում է ITAR-TASS-ը:











































