Thursday, 18 06 2026
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից
Գազայում զինադադարից հետո զոհվել է ավելի քան 1000 մարդ
Ժաննա Անդրեասյանը և թենիսի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահը քննարկել են Հայաստանում թենիսի զարգացման, միջազգային համագործակցության ընդլայնման հարցեր
20:30
ՆԱՏՕ-ն կարդիականացնի իր միջուկային ներուժը՝ զսպումն ուժեղացնելու համար
Դպրոցների ենթակայության փոփոխության հարցերը քննարկվել են մարզպետարանների ներկայացուցիչների հետ
20:10
Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը
Զբոսանավում սցենարային հրդեհ և տուժածներ․ Սևանա լճում անցկացվել է ուսումնավարժանք
19:50
Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններով
Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին
19:30
Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է Կայա Կալասի հետ հարաբերությունները խզելու մասին
Մինչև հունիսի վերջ Արարատի մարզում կգործի շուրջ 70 նոր ավտոբուս
19:10
Պակիստանի վարչապետը ստորագրել է ԱՄՆ-Իրան հուշագիրը՝ որպես միջնորդ
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
18:50
Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում ռազմական գործողությունների ակտիվացման առնչությամբ
Չեխիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
18:30
Էներգակիրների գները բարձր կլինեն առաջիկա տարիներին. եվրահանձնակատար Յորգենսեն
Դրդում են Երևանին ՌԴ-ի հետ առճակատման․ Զախարովան՝ «Արծիվ գործընկեր» զորավարժությունների մասին
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում
ASEAN-ը G7-ի «հակակշիռ»

Հավի մսի մատակարարը Նոր Նորքի երեք մանկապարտեզներ էր պատրաստվում առաքել քացախաթթվով և կալիումի պերմանգանատով մշակված հավեր

Երեկ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ սկսվեց Էդվարդ Մխիթարյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 28-ամյա Էդվարդ Մխիթարյանը հաղթել է Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված՝ «Մանկապարտեզներին հավի միս մատակարարելու» մրցույթում և 2014 թվականի հուլիսի 10-ին կնքված մատակարարման պայմանագրի հիման վրա Երևանի Դուշանբեի 11/8 հասցեում կազմակերպել և իրականացրել է հավի մսի մշակման ու փաթեթավորման գործունեություն, որի ընթացքում օգտագործել է ոչ թարմ, օգտագործման համար ոչ պիտանի հավի միս, այն մշակել է թռչնամսի օգտագործման համար անթույլատրելի նյութերով՝ քացախաթթվով և կալիումի պերմանգանատով: Այդ մսից նա 2014 թվականին մատակարարել է Նոր Նորքի թիվ 101, 116, 118 մանկապարտեզներին՝ 98 հազար 750 դրամ արժողության, օգտագործման համար ոչ պիտանի 79 կգ հավի միս:

Էդվարդ Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 212 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Մխիթարյանի խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:

Դատարանում ամբաստանյալը հանդես եկավ դատական քննությունն արագացված կարգով անցկացնելու միջնորդությամբ: Նախաքննության ընթացքում նա իրեն մեղավոր չի ճանաչել, սակայն դատարանում մեղավոր ճանաչեց:

Ըստ մեղադրանքի՝ Էդվարդ Մխիթարյանը անպիտան հավի միսը Նոր Նորքի հիշյալ մանկապարտեզներին է մատակարարել 2014 թվականի օգոստոսի 4-ին և 11-ին:

Նշենք, որ ընդամենը երեք օր առաջ՝ օգոստոսի 1-ին ծնվել է Էդվարդի դուստրը՝ նրա առաջնեկը: Եվ նոր հայրացած Էդվարդը, այնուամենայնիվ, օգտագործման համար ոչ պիտանի միսը առաքել է մանկապարտեզներ՝ որպես ուրիշ երեխաների սնունդ:

Մխիթարյանը, հանդես գալով որպես անհատ ձեռնարկատեր, մրցույթը շահել էր միայն Նոր Նորքի հիշյալ մանկապարտեզներին հավի միս մատակարարելու գծով, մայրաքաղաքի այլ մանկապարտեզների նա միս չի մատակարարել:

Դեռ դատական նիստից առաջ միջանցքում խմբված վկաների՝ մանկապարտեզների աշխատակցուհիների, ապա մեղադրողի պատասխաններից պարզ դարձավ, որ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունը տվյալ դեպքում գործել է շատ օպերատիվ: Ոստիկանները հիշյալ երեք մանկապարտեզներին առաքված հավի անպիտան միսը հավաքել են մատակարարումից անմիջապես հետո՝ մի քանի րոպե անց, ոչ մի երեխա այդ մսից չի կերել ու չի տուժել:

Նախագահող դատավորը ամբաստանյալին պարզաբանեց, որ նա մեղադրվում է սպառողներին խոշոր չափերով խաբելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 212 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որով նախատեսված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 300-500-ապատակի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու, որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում՝ առավելագույնը 3 տարի ժամկետով, կամ կալանք՝ առավելագույնը՝ 2 ամիս ժամկետով:

Եթե դատական քննությունն ընթանում է արագացված ընթացակարգով, ամբաստանյալի նկատմամբ կարող սահմանվել օրենքով նախատեսված առավելագույն պատժաչափի երկու երրորդից ոչ ավելին:

Նախագահողը քրեական գործի նյութերից հրապարակեց ամբաստանյալի անձը բնութագրող փաստաթղթերն ու այլ ապացույցները:

Էդվարդ Մխիթարյանին գեղարվեստականորեն դրական բնութագրեր էին տվել հարևանները՝ ոչ թե խմբով, այլ անհատապես: Օրինակ՝ հարևանուհի Վերան նշել էր, թե ամբաստանյալի ընտանիքն իրենց շենքի ամենահարգված և «ամենաընդունելի» ընտանիքներից է: Հարևանուհի Վերան նշել էր, թե ինքը, բուժքույր լինելով, այդ ընտանիք հաճախ է մտնում-դուրս գալիս ու զգացել է ամբաստանյալի «իսկական, հայ ընտանիքին բնորոշ զսպվածությունը» դեպի ծնողներն ու փաստական կինը:

Ըստ բուժքույր Վերայի՝ Էդվարդը «լուրջ, կազմակերպված, աշխատասեր» երիտասարդ է, նա բակում երբեք բարձր չի խոսել կամ չի վիճել, նա «շատ բարի և հաճելի երիտասարդ է»:

Մյուս հարևանը, որ ստորագրել էր որպես Տ. Ալավերդյան, նշել էր, թե ամբաստանյալի հետ մի քանի զրույցների արդյունքում ուղղակի հիացել է «աշխարհաքաղաքական թեմաներից նրա բանիմացությունով», այն բանով, որ նա դասական երաժշտություն է սիրում ու հարգալից է շրջապատի նկատմամբ, իսկ հարևանուհի մի տատիկ ուղղակի գրել էր. «Բակում զգացել եմ, որ Էդվարդը շատ երեխասեր է»;
Երևի երեխասիրությունից դրդված էլ Էդվարդ Մխիթարյանը մասնակցել է Նոր Նորքի մանկապարտեզներին հավի միս մատակարարելու մրցույթին և մատակարարելուց առաջ էլ «հատուկ մշակման» է ենթարկել անպիտան միսը:

Մանկապարտեզների աշխատակցուհիներն ասացին, որ միսը ստանալու պահին իրենք ո՛չ մսի տեսքից, ո՛չ հոտից չեն հասկացել, թե դա անպիտան միս է:

Գործի քննության ընթացքում հարցումներ են կատարվել նաև Նոր Նորքի բուժհիմնարկներին, ու հավի մսից թունավորված որևէ մանկիկ չի հայտնաբերվել:

Էդվարդ Մխիթարյանի շահերի պաշտպան Սեյրան Գրիգորյանն ասաց, թե մենք՝ սպառողներս, Էդվարդի մատակարարած հավի մսից ավելի վատթար միս էլ ենք օգտագործում՝ գնելով այն խանութներից ու չկասկածելով, թե ինչ որակի սնունդ ենք ընդունում: Էդվարդի օգտագործած քիմիական նյութերը դեռ ամենասարսափելին չեն եղել…

Էդվարդ Մխիթարյանը հայտնեց, որ բարձրագույն կրթություն ունի, բանակում չի ծառայել ալերգիա ունենալու պատճառով: Բժշկական փաստաթղթերը պաշտպանական կողմը կներկայացնի հաջորդ դատական նիստին:

Մեղադրողը նույնպես ժամանակ խնդրեց մեղադրական ճառին նախապատրաստվելու համար:

Հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 11-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում