Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթել է Տավուշի մարզկենտրոնում: aravot.am-ի տեղեկություններով Իջևան քաղաքի ընտրական բոլոր՝ 8 տեղամասերում Րաֆֆի Հովհաննիսյանը ավելի շատ ձայն է ստացել, քան՝ Սերժ Սարգսյանը:
Ընդհանուր արդյունքում, նախնական տվյալներով Իջևան քաղաքում Սերժ Սարգսյանը ստացել է 3127, Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 5549 ձայն: Դիլիջան քաղաքի ընտրական 10 տեղամասերում քվեարկության արդյունքների հաշվարկով Սերժ Սարգսյանը 410 ձայն ավելի է ստացել, քան Րաֆֆի Հովհաննիսյանը:








































