The Sunday Times Magazine ամսագրի շապիկը զարդարել է կոլաժ, որը ստեղծվել է արքայադուստր Դիանայի և Ռիհաննայի լուսանկարներից: Հանրահայտ երգչուհին մեծ պատիվ է համարել այդպիսի համեմատությունը, հայտնում է wday.ru-ն :
Ռիհաննան ապշել է, երբ տեսել է ամսագրի շապիկը: «Երբ քո դեմքը համադրում են արքայադուստր Դիանայի դեմքի հետ The Sunday Times-ի շապիկին… Ես նախկինում նույնիսկ չէի կարող պատկերացնել որ ինչ-որ մեկը կիմանա իմ անունը: Իսկ հիմա ես արքայադուստր Դիանայի հետ նույն շապիկի վրա եմ»,– իր հիացմունքն է արտահայտել Ռիհաննան Twitter-ում:
Հոդվածի հեղինակ ֆեմինիստուհի Կամիլլա Պալյան արքայադստեր և Ռիհաննայի միջև շատ ընդհանուր բան է գտնում: Նախ՝ Կամիլլան խոսում է երկու հայտնիների անհավանական ձգողականության մասին, բացի դրանից՝ երկուսն էլ ինքնուրույն են հասել հաջողության: Ռիհաննան ծնվել է Բարբադոսում՝ համեստ ընտանիքում, իսկ Դիանան նախքան արքայազն Չարլզի հետ ամուսնանալը որպես դաստիարակի օգնական աշխատել է Լոնդոնի մանկապարտեզում:
Երկուսն էլ փորձությունների միջով են անցել անձնական կյանքում: Դիանան բաժանվել է Չարլզից Կամիլա Փարքեր-Բոուլզի հետ նրա կապի պատճառով, երգչուհին՝ Քրիս Բրաունից, որը նրան դաժանաբար ծեծել էր: Նրանց տարբերությունն այն է, որ Դիանան ուժ է գտել վերջնականապես հեռանալու, իսկ Ռիհաննան մինչ օրս կապված է Բրաունի հետ:






































