Նոր ուսումնասիրության համաձայն՝ կանայք հիմնականում նախընտրում են այնպիսի զուգընկերների, ովքեր նրանցից 20սմ-ով բարձրահասակ են: Տղամարդիկ այդքան էլ կամակոր չեն և համաձայն են 8 սմ տարբերության: Այդպիսի եզրակացության են եկել ուսումնասիրողները երկու սեռերի 700 ներկայացուցիչների հարցման արդյունքում, տեղեկացնում է Raut-ը:
Գիտնականները հարցրել են նաև 500 կանանց և աղջիկների, թե ինչքանով են նրանք գոհ իրենց հասակից: Հայտնաբերվել է, որ տղամարդու իդեալական հասակը 188սմ է կազմում, իսկ կանանց համար այդ ցուցանիշը 173սմ-ն է:
Զարգացման ոլորտի նիդեռլանդցի գիտնականները գտնում են, որ կանայք և տղամարդիկ նախընտրում են այնպիսի զույգ կազմել, որտեղ տղամարդը ավելի բարձրահասակ է, սակայն այնպես, որ տարբերությունը շատ մեծ չլինի: Այս տարբերակի կողմնակիցները կանայք են, ովքեր անընդունելի են համարում, երբ զույգի կինը տղամարդուց բարձրահասակ է:
Դա հիմնավորող երկու տեսություն կա. բարձրահասակ տղամարդու սոցիալական կարգավիճակը և վերարտադրողականությունը ավելի բարձր է և տղամարդուց բարձրահասակ կինը խախտում է նորմերը:
Վերջին ուսումնասիրությունները, որոնց 1000-ից ավելի զույգ է մասնակցել, ապացուցել են, որ զույգերի 92,5 %-ի մոտ տղամարդիկ կանանցից ավելի բարձրահասակ են եղել, 4 %-ի մոտ կանայք են ավելի բարձրահասակ եղել: Իսկ ահա զույգերի 3,5 %-ը նույն հասակի են եղել:










































