Ուելսը մտադիր է հասնել Բրիտանիայի կազմում ինքնավարության ընդլայնման` առաջին անգամ հայտարարելով սեփական ոստիկանություն և քրեական արդարադատություն ունենալու մասին:
«Ուելսին վերաբերող որոշումները պետք է կայացվեն Ուելսում: Ոստիկանությունն ու քրեական դատարանները միակ ոլորտներն են, որոնց նկատմամբ Ուելսը դեռևս հսկողություն չունի: Ստատուս-քվոյի կարգավիճակը չի կարող երկար պահպանվել: Ոստիկանությունը պետք է անցնի մեր հսկողության տակ»,- ասել է շրջանի առաջին նախարար Կարուին Ջոնսը:
1997 թ. Ուելսը ստացել է սեփական խորհրդարանը և ինքնակառավարման 20 ոլորտներում, այդ թվում՝ կրթության և գյուղատնտեսության, ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք: Ժամանակի ընթացքում շրջանը ստացել է ավելի շատ իրավունքներ, սակայն տեղի իշխանությունները մինչև հիմա չէին պահանջում ինքնավարության իրավունքների ընդլայնում:
Գլխավորը, որ առաջ է քաշում Ուելսի կառավարությունը, ոչ թե իրավունքների ընդլայնման հարցն է, այլ դրա ժամկետների: Կառավարությունը Բրիտանիայի իշխանություններին կոչ է արել Ուելսի խորհրդարանի հետ համագործակցելու մասին նոր փաստաթուղթ ընդունել, որպեսզի վերջ դրվեն կոնֆլիկտային իրավիճակներին:
Հիմնականում պահանջում են հաշվի առնել հանձնաժողովի այն առաջարկները, ըստ որոնց՝ 2020 թ. Ուելսին պետք է տրվի եկամտահարկ հավաքագրելու, ինչպես նաև դրա չափը սահմանելու իրավունք:








































